Օգոստոսի 31-ին Մոսկվայում վախճանվել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ Պաշտպանության նախկին նախարար, մարշալ Սերգեյ Սոկոլովը: Մարշալի սիրտը կանգ է առել իր կնոջ թաղման օրը, ով մահացել էր 3 օր առաջ: Սոկոլովը 101 տարեկան էր:
Սերգեյ Լեոնիդովիչ Սոկոլովը ծնվել է 1911 թ-ի հունիսի 18-ին Եվպատորիայում (Ուկրաինա): Զինվորական ծառայությանն է նվիրել իր կյանքի 60 տարիները: 1984-1987 թթ-ին զբաղեցրել է Խորհրդային Միության Պաշտպանության նախարարի պաշտոնը: 1992 թ-ից հետո նշանակվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարի խորհրդական:
Սերգեյ Սոկոլովը Խորհրդային Միության միակ մարշալն է, ով ապրել է մինչեւ 100 տարի:




























