Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը սեպտեմբերի 3- 6-ը կմեկնի Ղրղըզստան:
ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՎՊ նախագահը կմասնակցի ԱՊՀ երկրների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին:
Նստաշրջանի ընթացքում ԱՊՀ երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները կանոնադրական եւ կազմակերպչական հարցերից բացի, կքննարկեն մասնավորապես էներգետիկայի ոլորտում արտաքին պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:



























