«Սկորպիուս» զբոսանավը, որը կրկնակի շուրջերկրյա ճանապարհորդություն է իրականացնում եւ խարիսխ է գցել Հարավարեւելյան ծովի Բենետա կղզու ափին, մեկնում է որոնելու Սաննիկովի երկիրը՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի  կղզի-ուրվականը։

Արշավախմբի մամուլի քարտուղար Աննա Սուբոտինան հայտնել է, որ օգոստոսի 30-ին ռուս-ուկրաինական բեւեռային արշավախմբի ղեկավար Սերգեյ Նիզովցեւը հայտնել է, որ նավի անձնակազմը որոշել է փորձել գտնել Սաննիկովի երկիրը:

Սերգեյ Նիզովցեւը խոստովանել է, որ միշտ երազել է կատարել աշխարհագրական հայտնագործություն եւ միանգամայն գիտակցում է, թե ինչքան վտանգավոր է տվյալ ծովագնացությունը: Առջեւում 600 մղոն սառցե զագված է, սառցե հեղեղներ,  մառախուղներ, վտանգ եւ անհայտություն: Նավի պաշարները կբավականացնեն մեկ ամիս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

1902 թվականին Սաննիկովի երկրի որոնումների ժամանակ  արշավախմբի բոլոր մասնակիցների հետ զոհվել էր  երկրաբան Էդուարդ Տոլը: Ալեքսանդր Կոլչակի գլխավորած փրկարարական արշավախումբը միայն հայտնաբերել է Տոլի փաստաթղթերը, սարքերը եւ օրագիրը: 

«Բազմաթիվ գիտնականներ այդ  երկիրը որոնել են մինչեւ նախորդ դարի կեսերը, հետո հանգել են այն եզրակացությանը, որ այն անհետացել է», - բացատրել է Սուբոտինան: