Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում օգոստոսի 31-ի տվայլներով գրանցվել է Արեւմտյան Նեղոսի տենդով վարակվածների 154 դեպք, որոնցից 4-ը` մահացու ելքով:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի շրջանային վերահսկիչ վարչության կայքը, վերջին 10 օրերի ընթացքում հիվանդների թիվը ավելացել է 69-ով, վտանգավոր վարակից մահացել են շրջանի եւս երկու բնակիչ, հայտնում է «Ռոսբալտը»:

Արեւմտյան Նեղոսի տենդի ակտիվացման պատճառներից մեկը  օդի բարձր ջերմաստիճանն է, ինչն ավելի է արագացնում միջատների բազմացումը: