Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից առաջ տեղի ունեցող միջադեպերը չեն կարող ստվերել ընտրական գործընթացը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով Ախթալայում, Գյումրիում եւ Կապանում տեղի ունեցած միջադեպերին:

Նա նշեց, որ դրանք բոլորը մասնավոր դեպքեր են, որոնք պետք է մանրակրկիտ քննություն ստանան եւ որոնք չեն կարող ստվերել ընտրական գործընթացը: Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ յուրաքանչյուր նման դեպքում պետք է ներկայացվի դիմում իրավապահ մարմին, յուրաքանչյուրը կարող է դիմել իրավական պաշտպանության: Ինչ վերաբերում է Կապանում քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Արթուր Աթայանի ինքնաբացարկ ներկայացնելուն եւ դրանից հետո հետեւած հայտարարությանը, ապա, ԿԸՀ նախագահի խոսքով, չնայած փորձ է կատարվում ներկայացնել, որ այդ ինքնաբացարկը ինչ-ինչ պատճառներով են ներկայացվել, բայց նման դեպքերում յուրաքանչյուրը պետք է դիմում ներկայացնի իրավապահ մարմնին, ոչ թե քաղաքական հայտարարություն անի:

ԿԸՀ-ն  թեկնածուներից «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում լուսանկար տարածելուն, որը մրցակից թեկնածուն համարել էր նախանախաընտրական քարոզչություն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի