Աֆղանցի թալիբները առեւանգել եւ գլխատել են 12-ամյա տղայի։ Երեխայի մարմինը հայտնաբերվել է Աֆղանստանի հարավային Քանդահար նահանգում։
Նահանգապետի ներկայացուցիչը հաղորդել է, որ տղային առեւանգել են այն ժամանակ, երբ նա հոր հանձնարարությամբ գնացել էր շուկա, գրում է «Ռոսբալտը»։
Տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ արյունալի հաշվեհարդարի պատճառն այն է, որ տղայի ավագ եղբայրը ծառայում է ոստիկանությունում եւ մասնակցում թալիբների դեմ գործողություններին։
«Թալիբանի» ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում կատարվածը։
Հիշեցնենք, օգոստոսի 27-ին Աֆղանստանի Գիլմենդ նահանգում գտել էին խաղաղ 17 բնակիչների մարմիններ։ Առայժմ հայտնի չէ՝ ով է կանգնած սպանությունների թիկունքում։




























