Սեքս սկանդալների մշտական մասնակից, ԱՄՀ-ի նախկին ղեկավարի` Դոմինիկ Սթրոս-Կանի կինը` Աննա Սինկլերը պատահաբար խոստովանել է, որ բաժանվել է ամուսնուց: Ֆրանսիական Le Parisien  պարբերականի այն հարցին, թե «ինչպես է ընթանում նրա գործերը` ամուսնուց բաժանվելուց հետո» կինը պատասխանել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է:

Լուրերն այն մասին, որ Աննա Սինկլերը բաժանվել է Սթրոս-Կանից ֆրանսիական թերթերում հայտնվել է 2012 թ-ի հունիսից: Զույգը չի հաստատել, սակայն եւ չի հերքել այդ լուրերը` միաժամանակ խոստանալով դատի տալ Closer թերթին` անձնական կյանքին խառնվելու համար: Հենց Closer-ն է առաջինը հայտարարել այն մասին, որ Սինկլերը ամուսնուն վտարել է տնից:

Սինկլերը եւ Սթրոս-Կանը ամուսնացել են 1990 թ-ի նոյեմբերին: Մինչեւ այդ Սթրոս-Կանն արդեն երկու անգամ ամուսնացած է եղել եւ առաջին երկու ամուսնություններից 4 երեխա ունի: Սինկլերը նույնպես 2 երեխա ունի այլ տղամարդուց, գրում է «Լենտա.ru»-n:

2011 թ-ի մայիսին Դոմինիկ Սթրոս-Կանը հայտնվել էր սկանդալային պատմության կենտրոնում, երբ Նյու Յորքի հյուրանոցներից մեկի հավաքարարը , հետագայում նաեւ այլ կանայք, նրան մեղադրել են բռնաբարության մեջ: Արդյունքում բոլոր մեղադրանքները հանվել են, սակայն Սթրոս-Կանը լքել է ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը եւ հրաժարվել է սոցիալիստների կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածության  առաջադրումից: Այս սկանդալի ժամանակ Սինկլերը աջակցել է ամուսնուն: