Oձի խայթոցից թունավորումով Վանաձոր քաղաքի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Տարոն 2-րդ թաղամասի 16 շենքի բնակիչ 5-ամյա  Արամե Հովհաննիսյանը: Այս մասին 1-03» ծառայության հերթապահ բժշկից Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել օգոստոսի 31-ին, ժամը 14.07-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: