26-ամյա Վանո Մարգարյանը մեկուկես ամիս թաքնվել է ոստիկաններից: Նա կարողացել է փախուստի դիմել այն պահին, երբ նրան բժշկական հետաքննության էին տեղափոխում:

Տղան փախել էր  վթարի վայրից, որը տեղի էր ունեցել Նովոսիբիրսկում ` Դիմիտրովյան կամրջի վրա: BMW-ն, դուրս գալով հանդիպակաց ճանապարհ, բախվել է միանգամից երկու ավտոմեքենաների: Վթարի հետեւանքով մահացել է Մարգարյանի ուղեւորուհիներ 16-ամյա Էլվիրա Լոմովան եւ նրա մայրը` Մարինա Սելլերը:

Մարգարյանը եւ իր ընկերուհին` Յուլիա Կ.-ն թեթեւ վնասվածքներ են ստացել: Պարզաբանելով վթարը` ոստիկանները Վանոյին խնդրել են բուժքննություն անցնել, որ նախատեսում է պարզ գորոծողություն, որը կպարզեր հարբած էր վարորդը, թե` ոչ: Սակայն վարորդը փախուստի է դիմել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Օգոստոսի 30-ին Վանոն ինքն է հանձնվել ոստիկաններին: Նա կալանավորվել է: