Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ին եւ 2-ին ամենուրեք, սեպտեմբերի 3-ին արեւելյան շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` սեպտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը աստիճանաբար կնվազի գիշերը 3-5, ցերեկը 4-6 աստիճանով:
Երեւանում սեպտեմբերի 1-ին եւ 2-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Սեպտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




























