Ռուսաստանը հատուկ առաջադրանքներ կատարելու համար ստորջրյա անօդաչու սարքեր է ստեղծում։ Այդ մասին օգոստոսի 31-ին հաղորդել է Միավորված նավաշինական ձեռնարկության պետական պաշտպանության պատվերների  բաժանմունքի ղեկավար Անատոլի Շլեմովը:

Ինչպես նշում է  «utro.ru»-ն, չնայած որ ԽՍՀՄ-ում, հետո նաեւ Ռուսաստանում նման սարքերի ստեղծումն արվում է դեռեւս 1980-ականների վերջից, պաշտոնապես այդ մասին հայտնվում է միայն հիմա:

«Դեռեւս 1989 թվականին որոշվել էր, որ այդ խնդիրները նպատակահարմար է լուծել ռոբոտացված միջոցների հաշվին, այդ թվում նաեւ առանց մարդու մասնակցության: Դրանք նույն անօդաչու թռչող սարքերն են, միայն թե այլ՝ ստորջրյա միջավայրում: Նման ճանապարհով են ընթանում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը», - ասել է Շլեմովը: