Ֆիլիպինների ափերին օգոստոսի 31-ի երեկոյան 7,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են կղզի-պետության մայրաքաղաք Մանիլայում եւ այլ քաղաքներում։

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է ընդամենը  20 կմ խորությունում՝  Սամար նահանգի Գույան քաղաքից 91 կմ հեռու։

Ստորերկրյա ցնցումները ցունամի են առաջացրել, նախազգուշացումներ են արվել Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում եւ Թայվանում, հայտնում է rbc-ն:

Զգուշացումներում նշվում է, որ նման ցնցումները կարող են հանգեցնել ավերիչ ցունամիի, որն ընդունակ կլինի էպիկենտրոնից ափամերձ հատվածներ հասնել մի քանի րոպեում, իսկ ավելի հեռու տարածքներ` մի քանի ժամում: