2012 թ. առաջին կիսամյակում Հայաստան են այցելել 281 հազ. զբոսաշրջիկներ` 5.1 %-ով գերազանցելով 2011 թ. առաջին կիսամյակի ցուցանիշը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է302 հազ. մարդ կամ 2011թ հունվար-հունիսի նկատմամբ ցուցանիշն աճել է 9.3%-ով:
Հայաստան այցելած զբոսաշրջիկներից միայն 22%-ն է հանգրվանել հյուրանոցներում (մոտ 62 հազ. մարդ): Սակայն նախորդ տարվա համեմատ հյուրանոցներում հանգրվանածների թիվն աճել է 9.5 հազարով:
Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների` 2012թ. հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 20.5%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 36.9%-ը` ԵՄ երկրներին եւ 42.6%` այլ երկրներին:



























