Մոսկվայի Տվերյան դատարանը հրամանել է արձակել «Օստանկինո» հեռուստահաղորդակցական կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայիլ Զվյագինցեւին, մինչեւ սեպտեմբերի 30-ը կալանքի տակ պահելու մասին: Դատարանը որոշել է, որ նա կարող է թաքնվել հետաքննությունից, քանի որ շենգենյան բաց վիզա ունի:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», հետաքննությունը Զվյագինցեւին կասկածում է 200 միլիոն ռուբլու խաբեբայության մեջ, որի նպատակն է եղել հողատարածքների ու Մոսկվայի կենտրոնում գտնվող մշակութային ժառանգություն համարվող «Սերվիսէլեկտրոնպոլիգրաֆ» շենքի յուրացումը: Կասկածյալը կեղծ փաստաթղթերի հիման վրա ցանկացել է տվյալ արտադրության կեղծ սնանկացում ծրագրել:
Գործը հարուցվել է «խաբեբայություն» հոդվածով, որը նախատեսում է 6 տարվա ազատազրկում:




























