Գերմանացիները BMW-ների վարորդներին համարել են ամենաանտաշն ու ագրեսիվը: Գերմանական ավտոմոբիլային ակումբի` ADAC-ի ներկայացրած սոցհարցման արդյունքներով` գերմանացիներին ավելի շատ մտահոգում են հզոր շարժիչներով մեքենաների վարորդները:
Երկրոդ տեղում են Mercedes-ի վարորդները: Գրեթե յուրաքանչյուր երրորդ գերմանացին բախվում է նրանց ագրեսիային: Հարցվածների 25,9% -ն էլ մայրուղիներում ամենաանտանալի հարեւան են համարել Audi-ներին: Եւս 8,7%-ը անտանալի են համարել Porsche-ի վարորդներին:
Շատ վարորդներ վարելու ձեւը պայմանավորում են նաեւ մեքենայի գույնով: Այսպիսով, հարցվածների 43,5%-ին ավելի շատ վախեցնում են սեւ մեքենաների վարորդները: Հարցվածների 9,7%-ը նման զգացողությունը կապում են նաեւ արծաթագույն մեքենաների հետ:
Գերմանացիների մեծ մասին` 80%-ին ամենից շատ նյարդայնացնում են «քյալագյոզ» վարորդները, որոնք արագությունը մեծացնում են` անկախ մեքենայի մակնիշից:




























