Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 2 հասցեում գտնվող «Լիմոն լանչ» սրճարանային համալիրի մոտ այսօր ` օգոստոսի 31-ի 17.00-ից հետո կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Ախալքալաքի բնակիչ, 23-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանն հրազենային վնասվածքով տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից:
Մեր տեղեկություններով` «Լիմոն լանչ» սրճարանը պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին: Հանգամանքները պարզվում են:




























