Սկանդալային բազմաթիվ դեպքերով հայտնի Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Սարդինիա կղզում հանգսիտն անցկացնելու ընթացքում ընկել է եւ կոտրել ուսն ու դաստակը։

Իտալական մամուլի տվյալներով, Բեռլուսկոնիի հետ դժբախտ պատահարը տեղի է ունեցել, երբ վերջինս զբոսնել է իր «Չերտոզա» ամառանոցի զբոսայգում։ Սակայն «Ազատության ժողովուրդ» կուսակցությունում հերքել են դրանք՝ նշելով, որ Բեռլուսկոնին ընկել է երկու օր առաջ առավոտյան մարզանքի ժամանակ։ Պատգամավոր Մարիա Ռոզարիա Ռոսսին ասել է, որ Բեռլուսկոնին չի վնասվել է, եւ շարունակում է մարզանքները։ Այս մասին տեղեկացնում է «ՄԻՌ » հեռուստաընկերությունը։

Նշենք, որ «Չերտոզա» վիլլան Բեռլուսկոնի սիրված վայրերից է։ Այս ամառանոցում էին լրագրողները նկատել կիսամերկ մարդկանց, որոնց թվում կային նաեւ անչափահասներ։