Ինտերպոլի աշխատակիցներն Օմսկում Ադրբեջանի քաղաքացու են ձերբակալել, ով ֆինանսավորել է ահաբեկչական խմբի համար զենքի ձեռքբերումը:
Իրավապահները հայտնել են, որ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, ով ահաբեկչական խմբի անդամ է: 2008թ. նոյեբերին, գտնվելով Օմսկի մարզի տարածքում, նա ֆինանսավորել է ահաբեկչական խմբի առաջնորդներին: Գումարներն ուղղվել են հրազենի ձեռք բերմանը:




























