Բուշերի ատոմակայանի առաջին էներգաբլոկն օգոստոսի 30-ին սկսել է գործել  100% նախագծային հզորությամբ, այդ մասին հայտնել է ԱԷԿ-ը կառավարող ընկերությունը:

Ընկերության փոխտնօրենի խոսքով`  ատոմակայանի ողջ հզորությամբ գործարկումը այն շահագործման հանձնելու վերջին փուլն է: «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրները հաղորդել են, որ մեկուկես-երկու ամսվա ընթացքում ԱԷԿ-ը կաշխատի տարբեր ռեժիմներով, իսկ հետո արդեն կստորագրվի նախնական ընդունման ակտ: Պատվիրատուին ԱԷԿ-ը նախատեսվում է հանձնել ընթացիկ տարեվերջին:

Բուշերի ԱԷԿ-ի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2010թ. օգոստոսին: