Պակիստանում այսօր երկու արտակարգ դեպք է արձանագրվել` Պակիստանի միջազգային ավիաուղիների ինքնաթիռների հետ:
Առաջին դեպքն արձանագրվել է Լահորում. ուղեւորատար օդանավը կոշտ վայրէջք է կատարել. արդյունքում 10 մարդ է տուժել, հաղորդում է «Վեստին»: Օդանավը, որում գտնվել է 150 մարդ, չվերթ է կատարել Իսլամաբադից: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Բացի այդ, Քվետա քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել նույն ավիաընկերությանը պատկանող մեկ այլ օդանավ, որում գտնվել է 160 ուղեւոր: Նման որոշում օդաչուներն ընդունել են տեխնիկական անսարքությունների հետ կապված:




























