Սիբիրի քարանձավներից մեկում 80 հազար տարի առաջ ապրած նախնադարյան աղջկա մատի մի հատվածը գիտնականներին օգնել է վերականգնել ժամանակակից մարդու նախնիների ամբողջական գենետիկ կոդը: Ըստ մասնագետների` աղջկա գենոմը ցույց է տվել, որ նա եղել է թխամաշկ, ունեցել է շագանակագույն աչքեր եւ մուգ մազեր:

Շվեդիայի Ուփսալայի համալսարանի պրոֆեսոր Սվանտե Պյաեբոն վստահեցրել է, որ նոր հայտնագործությունը թույլ կտա առավել ճշգրիտ համեմատել ժամանակակից մարդու գենոմը իր համեմատաբար հեռավոր նախնիների գենոմի հետ:

Դենիսովյան մարդը, ենթադրաբար անհետացած մարդկանց նոր տեսակ է, որը հայտնի է դարձել գիտնականներին սիբիրյան Դենիսովի քարանձավում հայտնաբերված նախնադարյան աղջկա մատի շնորհիվ: