Հայ ազգային կոնգրեսում նախագահական ընտրությունների հետ կապված քննարկումներ չեն եղել: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԺԿ առաջնորդը Ստեփան Դեմիրճյանը` հավելելով, որ երբ այդ մասին քննարկումներ լինեն, կխոսենք:
Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ինքը գնացել է Մոսկվա եւ այնտեղ «դաբրո» է ստացել` նախագահական ընտրություններում ՀԱԿ միասնական թեկնածու հանդես գալու համար:
Նշենք, որ «Հրապարակը» գրել է, թե Հայ ազգային կոնգրեսը կարող է նախագահական ընտրություններից առաջ անակնկալ մատուցել հայ հանրությանը եւ նախագահի թեկնածու առաջադրել մի մարդու, ում անունը դեռեւս չի շրջանառվում: Ստեփան Դեմիրճյանը, ով մասնավոր այցով եղել է Սոսկվայում, ըստ լրատվամիջոցի, այնտեղից վերադարձել է բավական ոգեւորված: Նրա շրջապատի ներկայացուցիչները վստահեցնում են, որ այնտեղ նրան հավաստիացրել են, որ առաջիկա նախագահական ընտրություններում Կոնգրեսի թեկնածուն լինելու է հենց ինքը, եւ խոստացել են համապատասխան նյութական եւ քաղաքական աջակցություն ցուցաբերել:




























