Քուվեյթցի ձեռներեցը պատրաստ է 20 մլն դոլար վճարել այն պարանի համար, որով 2006 թ-ին կախաղանի էր հանվել Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնը:
Անսպասելի առաջարկն ուղարկվել է Իրաքի ԱԳՆ, սակայն գերատեսչությունը դեռեւս որեւէ կերպ չի մեկնաբանել այն, գրում է «Կուրսորը»:
Հիշեցնենք, որ Սադամի կառավարման տարիներին Իրաքը պատերազմի մեջ էր Քուվեյթի հետ:Նշենք, որ Սադամ Հուսեյնը կախաղանի միջոցով մահապատժի էր դատապարտվել 2006 թ-ին` 148 շիաների սպանության համար: Մահապատիժն իրագործվել էր հրապարակավ եւ տեսանկարահանվել էր:




























