Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA)  կոչ է արել բողոքել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման դեմ:

«Հունգարիայի դեսպանին ասեք, որ դուք լրջորեն մատահգված եք  Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին իրենց անբարո եւ սխալ որոշմամբ, ով անմարդկայնորեն կացնահարել էր քնած հայ սպային (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ անհապաղ ներում էր շնորհել նրան եւ ազատ արձակել)», - նշում է  ANCA-ն:

Կոմիտեն բոլորին կոչ է անում զանգահարել, նամակներ ուղարկել, իրենց մտահոգությունը հայտնել Հունգարիայի մահացու վտանգավոր եւ անարդար որոշման առնչությամբ: