Մեկ ժամ հետո, Վաշինգտոնի ժամանակով ժամը 15:00 –ին,  Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ կմեկնարկի Ամերիկայի հայկական մի շարք կազմակերպությունների նախաձեռնած հանրահավաքը` բողոք հայտնելու համար  ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից (ANCA),  հանրահավաքի պատճառը Հունգարիայի իշխանությունների անարդարացի գործողություններն են, որոնք հանգեցրին դաժան մարդասպանի ազատ արձակմանը:

Ավելի վաղ կոմիտեն նամակով դիմել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով հրապարակավ դատապարտել  Հունգարիայի կողմից ահաբեկչի արտահանձնումն ու նրա ազատ արձակումը, ինչպես նաեւ պահանջել նրան կրկին կալանքի տակ վերցնել: