Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Շեհիթքամիլի շրջանում տեղի ունեցածը ցնցել է տեղի բնակչությանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, 44-ամյա Մեհմեդ Քըսան մշտապես վերցրել է երկու երեխաների աշխատած գումարները եւ ծախսել իր ուզածով: Նրա կինը, չհանդուրժելով, որ ամուսինը անտեղի ծախսում է երեխաների աշխատած գումարները, սկսել է վիճել նրա հետ: Ամուսինը կատաղել է, ատամներով կծել եւ պոկել կնոջ աջ ականջը, ծամել եւ այնուհետ արյունոտ ականջի կտորը թքել գետին եւ հեռացել:
Երեխաները մոր ականջը դրել են մաքուր կտորի մեջ եւ մոր հետ միասին հասցրել հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել ականջը կարել տեղում, քանի որ այն ծամված է եղել:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Մեհմեդ Քըսային:


























