Ֆիլիպինների կենտրոնական արշիպելագում օգոստոսի 31-ին 7,6 բալ հզորությամբ տեղի ունեցած երկրաշարժն ուղեկցվել է 127 հետցնցումով:

Ֆիլիպինների հրաբխագիտության ինստիտուտի տնօրեն Ռենատո Սոլիդումը տեղի բնակչությանը կոչ է արել խուճապի չենթարկվել: Չի բացառվում, որ այդ ցնցումներից որեւէ մեկը կարող է իր ուժգնությամբ գերազանցել հիմնական երկրաշարժը, ավելացրել է նա:

7,6 ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արեւելյան Սամար նահանգի Գուիուան քաղաքիկից 112 կմ հարավ-արեւելք: Նրա հիպոկենտրոնը գտնվել է Ֆիլիպինյան ծովի մակերեւույթից 45 կմ խորության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միայն երկրաշարժից հետո են Ֆիլիպինների  իշխանությունները հայտնել 3-րդ կարգի նախազգուշացում ցունամիի հնարավորության մասին, որը հետաձգվել էր  մի քանի ժամ անց, քանի որ հարվածային ալիքը բավականին թույլ է եղել կյանքին վտանգ սպառնալու համար:

Երկրաշարժը հանգեցրել է ենթակառույցների նշանակալի վնասների: Հայտնի է միայն մեկ զոհի եւ մեկ տուժածի մասին:

Արեւելյան Վիսայների բազմաթիվ շրջաններում խատվել է կապը եւ էլեկտրամատակարարումը, վնասվել են  մի քանի կամուրջներ: Սակայն դա չի վերաբեում Ֆիլիպինների ամենաերկար` Սամար եւ Լեյտե կղզիների միջեւ գտնվող 2 կմ երկարությամբ կամուրջին