Թեհրանում օգոստոսի 31-ին ավարտված Չմիավորված շարժման գագաթաժողովի մասնաիցներն աջակցել են Իրանի` ատոմի խաղաղ կիրառման իրավունքը, եւ դատապարտել են Իսլամական հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները:
Հանդիպման նախագահող Իրանի նախագահ Մահմուդ ԱՀմադինեջադը կարդալով եզրափակիչ զեկույցը` հայտարարել է, որ ՉՇ-ի անդամ երկրները նաեւ հանդես են գալիս Սիրիայի ներքին գործերում միջամտության դեմ, հայտնում է «Վզգլյադը»:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, եզրափակիչ փաստաթուղթն ընդգրկում է 700 կետ, որոնց շարքում կոչեր են ամբողջ աշխարհին պայքարել իսլամաֆոբիայի եւ ռասիզմի դեմ, ինչպես նաեւ միջուկային զինաթափում իրականացնել եւ հետեւել մարդու իրավունքներին:
1961 թվականին ստեղծված Չմիավորված շարժումը միավորում է 120 պետություն` որեւէ ռազմական բլոկում մասնակցելուց հրաժարվելու սկզբունքի հիման վրա:



























