Լոռու մարզի Ախթալա քաղաքի գործող քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանը ասել է, որ երեկ տեղի ունեցած միջադեպը որեւէ կերպ չի ընկճել իրեն, ընդհակառակը, հիմա ավելի է ոգեւորել: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նա չժխտեց, որ տեղի ունեցածը հնարավոր է՝ քաղաքական ենթատեքստ ունենա, բայց զերծ մնաց մեկնաբանություններ տալուց:
Մեր հարցին ի պատասխան՝ դա կարո՞ղ է կապված լինել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի հետ ունեցած լուրջ հակասությունների հետ՝ չժխտեց՝ ասելով, որ, հավանաբար, փորձեցին վրեժխնդիր լինել»,- գրում է «Ժամանակը»:




























