Ահաբեկչությունն Աֆղանստանում խլել է 6 մարդու կյանք: Սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան պայթյունն իրականացվել է մահապարտի կողմից` ՆԱՏՕ-ի խոշոր ռազմակայանի մոտ, սակայն բոլոր տուժածները քաղաքացիական անձինք են:
Արտասահմանյան զինվորների մեջ զոհեր եւ վիրավորներ չկան: Ահաբեկչությունը տեղի է ունեցել կենտրոնական աֆղանական Վարդակ նահանգի ռազմակայանի դարպասների մոտ, հաղորդում է «Ազատություն» ռադիոն: Ըստ AFP-ի` տուժել են տեղի 4 բնակիչներ եւ հետախուզության երկու աշխատակից, սակայն զոհերի թիվը կարող է աճել:
Ըստ իշխանությունների` ռազմակայանի դարպասների մոտ առաջին պայթուցիկը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը, այնուհետեւ մոտեցել է պայթուցիկներով լի բեռնատարը եւ պայթել է: Ռազմակայանի մոտ տեղակայված փոքր շուկան ամբողջովին ավերվել է, պատմել են ականատեսները:
Հարձակման պատասխանատվութունն ստանձնել են թալիբները:


























