Խոշոր  վթար է տեղի ունեցել Պերուի մայրաքաղաք Լիմայից 200 կմ հեռավորության վրա: Արդյունքում զոհվել է 11 մարդ, եւս 40-ը վիրավորվել են: Վթարը տեղի է ունեցել  Ուենքավելիկա շրջանի լեռնային տարածքում, վթարի է ենթարկվել Չինչա քաղաքից Կապիլյաս մարդկանց տեղափոխող բեռնատարը: 

Շրջադարձին մեքենայի արգելակները խափանվել են: Վարորդը բախվել է  ոչ մեծ բլրակին: Ուժեղ հարվածից բեռնատարը շրջվել է, հաղորդում է ՆՏՎ-ն:

Ինչպես հայտնել է Կապիլյասի քաղաքապետը,  վթարի վայրում զոհվել է 10 մարդ, եւս մեկ ուղեւոր մահացել է հիվանդանոցում: Վնասվածքներով, կոտրվածքներով հիվանդանոցներում պառկած են 40 տուժած, այդ թվում նաեւ 9 երեխա:

Պերուում ամեն տարի շուրջ 3 հազար մարդ դառնոմ է ավտոճանապարհային վթարի զոհ: Վթարների հիմնական պատճառը ճանապարհների եւ մեքենաների ահավոր վիճակն է, ինչպես նաեւ երթեւեկության   ձեւերը եւ ճանապարհներին վարվելակերպի  կուլտուրայի բացակայությունը: