Google.ru-ն այսօր օգտվողներին ողջունում է Գիտության օրվան նվիրված ուրախ doodle-ով: Օրը նշվում է Ռուսաստանում, նաեւ` ԱՊՀ անդամ այլ երկրներում` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Մոլդովա, Թուրքմենստան եւ Ուկրաինա:
Google-ի ավանդական լոգոտիպի բոլոր տառերը, զինված դպրոցական պայուսակներով, տետրերով եւ մատիտներով, համերաշխ քայլում են դեպի դպրոց:
Գիտության օրը միախառնվում են առաջին զանգերն ու հուզմունքը, ծաղիկները եւ սպիտակ ժապավենները: Այն ամենասպասված օրն է առաջին անգամ դպրոց մուտք գործողների համար: Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է, ամենից առաջ` աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, դասախոսների համար:
Ավանդաբար այդ օրը դպրոցներում տեղի են ունենում հանդիսավոր արարողություններ` նվիրված ուսումնական տարվա սկզբին: Հատուկ հանդիսավորությամբ դպրոցներում դիմավորում են առաջին դասարանցիներին, գրում է Calend-ը:
Այս տոնի առաջացման պատմությունը կապված է Ֆ.Ֆ. Բրյուխովեցկովի ղեկավարությամբ գործող Կրասնոդարի Մակարենկոյի անվան № 12 դպրոցի հետ:
Խորհրդային Միությունում Գիտելիքի օրը պաշտոնապես հաստատվել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1980 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանով:




























