Չինաստանի հարավ-արեւմուտքում` Սիչուան նահանգի հանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է  43-ի»: Փրկարարները որոնում են երեք հանքափորների, ովքեր անհայտ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվել է 37 զոհերի մասին:

Սիչիուան նահանգի Պանչժիխուա քաղաքի «Սյաոցզյավան» հանքում  օգոստոսի 29-ին պայթյուն է որոտացել, մինչ այժմ  այնտեղ փրկարար-որոնողական աշխատանքներ են իրականացվում:  Գետնի տակ եղել է 154 մարդ, որոնցից 104-ը դուրս են եկել ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ: Փրկվածների մեջ մեծ թիվ են կազմում վիրավորները, հաղորդում է «Վեստի.ru»-ն:

Հանքատերերը կալանավորված են, նրանց հարցաքննում են: