Սարի թաղի բնակիչ, 29-ամյա Սասուն Սաֆարյանը այսօր` սեպտեմբերի 1-ին Էրեբունի վարչական շրջանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի մոտ դանակահարել է կնոջը` 24-ամյա Սաթենիկ Հովհաննիսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 53 դպրոցի աշխատակցուհի Սիրանույշ Բերբերյանը, ով անձամբ ականատես է եղել կատարվածին:
Նրա փոխանցմամբ, միջամտությունը շատ շուտ է տեղի ունեցել, ոստիկանները ամուսնուն բերման են ենթարկել, իսկ դանակահարված կնոջը տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն: Աշխատակցուհու խոսքերով, ամուսինները ուսուցչական կոլեկտիվին անծանոթ են եղել եւ նրանք դպրոց էին բերել իրենց 1-ին դասարանցի երխային: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:


























