Ամենաքիչը 11 մարդ է զոհվել, իսկ 16-ը` վիրավորվել  Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փեշավար քաղաքի տեղական շուկայի ետնամասում կայանած  մեքենայի  պայթյունից:  Մահացածների մեջ կա մեկ երեխա:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան` Փեշավար քաղաքի Մատտար շրջանում:

Բոլոր տուժածները  հիվանդանոց են տեղափոխվել: Հաղորդվում է, որ նրանցից 5-ի վիճակը ծանր է:

Ականատեսները պատմում են, որ պայթյունը տեղի է ունեցել երեկոյան, երբ շուկան սովորաբար մարդաշատ է լինում: