Գվինեայի ափերի մոտ նավ է աղետի ենթակվել, որի արդյունքում ութ մարդ զոհվել է, եւս 46-ն անհայտ կորած են համարվում, հայտնել են երկրի ոստիկանությունում:

Փրկվել է չորս մարդ: Նշվում է, որ նավը նախատեսված է եղել 20 մարդու փոխադրման համար, սակայն նավի վրա առնվազն երեք անգամ ավելի մարդ է գտնվել: «Նավաբեկությունը տեղի է ունեցել չափից շատ բեռնվածության պատճառով»,-նշել են ոստիկանությունում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: