Ճշտված տվյալներով` օգոստոսի 28-ին ԱՄՆ-ի հարավում պատուհասած «Իսահակ» փոթորկի զոհ է դարձել նվազագույնը յոթ մարդ: Դրանցից մահացու հինգ դեպքերը գրանցվել են Լուիզիանայում, եւս երկուսը` Միսիսիպիում:

Անհայտ պատճառներով զոհերից երկուսը չեն կարողացել ժամանակին լքել վտանգավոր թաղամասը եւ ենթարկվել են տարերքի հարվածին: Ներկայումս Լուիզիանա նահանգի ջրի տակ անցած Բրեյսթվեյթ բնակավայրում  աշխատում են փրկարարների եւ ինժեներների խմբեր, նրանց առաջադրանքը այլ տուժածների հայտնաբերելն ու ենթակառուցվածքները վերականգնելն է, գրում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհերի մասին:

Բացի այդ, 827 հազար ամերիկացիներ մնացել են առանց էլեկտրականության:

Ինչպես հաղորդվում էր, Նոր Օռլեանին պատուհասած «Իսահակ» փոթորիկը վնասել է ջրի արգելապատնեշները, ինչն էլ քաղաքային տարածքի մի մասում հանգեցրել է ջրհեղեղի: