Վենետիկի 69-րդ միջազգային կինոփառատոնում արդեն բաժանել են առաջին մրցանակները: «Սուրբ Մարկոսի Ոսկե առյուծ» մրցանակը, որը հանձնվում է կինոարտադրության մեջ ներդրման եւ մեծ ձեռքբերումների համար, ուրբաթ օրը հանդիսավոր պայմաններում հանձնվել է նեոռեալիզմի ներկայացուցիչներից մեկին` իտալական դասական կինոյի ռեժիսոր Ֆրանչեսկո Ռոզիին: Վարպետը, ով նոյեմբերին կտոնի իր 90-ամյակը, իր գործունեությունը սկսել է Լուկինո Վիսկոնտիի եւ Միքելանջելո Անտոնիոնիի հետ միասին աշխատելով: Ռոզին հայտնի է դարձել քաղաքական ակտուալ թեմաներ արծարծող իր ժապավեններով:
Երկրորդ մրցանակակիր է դարձել ամերիկյան ռեժիսոր Սփայք Լին, ում նույնպես փառատոնի հատուկ մրցանակ է հանձնվել : Այսօր Լիդոյում կայացել է նրա «Վատը» («Bad») փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է «փոփի արքա» Մայքլ Ջեքսոնի համանուն հիթի քառորդդարյա տարեդարձին: Ինքը` տասնյակ ֆիմերի հեղինակ ռեժիսորը, իր այս ֆիլմը անվանել է «Ջեքսոնին ուղղված սիրո խոստովանություն»: Երգիչը մահացել է երեք տարի առաջ` 50 տարեկան հասկում:
Սփայք Լին եւ Մայքլ Ջեքսոնը ծանոթներ են եղել: Ժապավենում կան բացառիկ կադրեր, որոնք նախկինում ոչ ոք չի տեսել, ինչպես նաեւ Ջեքսոնի ընկերների եւ գործընկերների, այդ թվում Մարտին Սկորսեզեի հարցազրույցները: Վերջինս էլ եղել է Ջեքսոնի «Bad» տեսահոլովակի ռեժիսորը:




























