Ղրղըզստանի վարչապետի պաշտոնակատար Օմուրբեկ Բաբանովը հրաժարական է տվել:
«Հաշվի առնելով, որ կոալիցիոն մեծամասնության նոր ուրվագծերն արդեն որոշակի են, եւ կառավարությունը մոտ ժամանակներս կձեւավորվի, խնդրում եմ սեպտեմբերի 1-ից ինձ ազատել վարչապետի պաշտոնակատարի պարտավորություններից»,-նշվում է Բաբանովի դիմումում, որը մեջբերել է «K-News» գործակալությունը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ խորհրդարանական մեծամասնության պառակտումից հետո, Բաբանովի կառավարությունն արձակվեց: Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը խորհրդարանական սոցիալ-դեմոկրատական խմբակցությանը հանձնարարել էր նոր կոալիցիա ձեւավորել:




























