Այն պետությունները, որոնք հանդես են գալիս Սիրիայի ղեկավարության միակողմանի կապիտուլյացիայի օգտին, իրենց աշխարհաքաղաքական շահերն են հետապնդում, ոչ թե հաշվի են առնում Սիրիայի ժողովրդի շահերը: Այս մասին սեպտեմբերի 1-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների եւ դասախոսական կազմի հետ ավանդական հանդիպման ժամանակ:
Նա արձանագրել է, որ սիրիական կարգավորման հարցում միջազգային հանրության դիրքորոշումներում լուրջ տարաձայնությունը պահպանվում է. «Ոչ այն հարցում, թե ինչ պետք է լինի Սիրիայում. բոլոր համաձայն են Սիրիան ազատ եւ կայուն տեսնել, անկախ եւ ժողովրդավարական: Բայց ահա այդ նպատակին հասնելու հարցում մեր տարաձայնությունները լուրջ են: Մեր արեւմտյան գործընկերները, տարածաշրջանի որոշ երկրներ գրեթե բացահայտ հանդես են գալիս արտաքին միջամտության օգտին: Ռուսաստանն ու Չինաստանը, մյուս պետությունները համոզված են հակամարտող կողմերին անմիջապես բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հարցում»,-ասել է Լավրովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























