Իսպանիայի հարավում շարունակվում են անտառային հրդեհների դեմ պայքարը: Հրշեջ բրիգադներին հաջողվել է կանգնեցնել կրակի տարածումը եւ Մարբել քաղաքի նախկինում տարահանված  բնակչությունը կարող են արդեն վերադառնալ իրենց տները:

Մարբելի բնակիչներից բացի, տարահանվել էին նաեւ Օհենա քաղաքի եւ Ալպուխատ լեռնային քեմպինգի բնակիչները:

Ինչպես հաղորդում է BBC-ն, չնայած այն բանին, որ ամենավտանգավոր պահերն արդեն ետեւում են, եւ կրակն արդեն չի սպառնում բնակեցված վայրերին, այնուհանդերձ հրշեջները դեռեւս չեն կարողանում ամբողջովին տիրապետել իրավիճակին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հրդեհի զոհ է դարձել մեկ մարդ, տուժել` 5-ը: