Գիտնականները հենց Հոնկոնգի կենտրոնում հայտնաբերել են աշխարհի հնագույն հրաբուխներից մեկը: Նրանք պարզել են, որ քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է հենց սուպերհրաբուխի խառնարանում, որը վերջին անգամ ժայթքել է 140 միլիոն տարի առաջ:Սուպերհրաբուխները մեկ անգամ ժայթքելով բաց է թողնում ավելի քան հազար խորանարդ կմ մոխիր:
Սուպերհրաբուխը վերջին անգամ ժայթքել մեզոզոյան դարաշրջանում` յուրյան եւ կավճային դարաշրջանների անցման փուլում: Նման եզրահանգման են եկել գիտնականների խումբը, որը զբաղվում է երկրաբանական այգու ուսումնասիրությամբ: Ուսումնասիրության են ենթարկվել Սայ Կուն քաղաքի մերձակայքում գտնվող հրաբխային ծագման մի շարք կղզիներ եւ քարայրներ:
Այս վայրում գերհզոր հրաբխի առկայության վարկածը դեռեւս առաջ էր քաշվել 2008 թ-ին: Այժմ փորձագետները վերջնականապես հաստատել են այդ ենթադրության իսկությունը: Տեղացի երկրաբանները կարծում են, որ հենց այս հրաբխի ժայթքման արդյունքում են վերացել շրջանի դինոզավրերը, փոխանցում է Mignews.com-ը:




























