«Հոբբիթի» էկրանավորման երկրորդ մասը կվերանվանվի. Այն կկոչվի «Սմոգի մենությունը»:
Հիշեցնենք, ավելի վաղ ենթադրվում էր, որ եռագրության երկրորդ ֆիլմը կանվանվի «Հոբբիթ. Այնտեղ եւ հետդարձ»: Այժմ այդ անվանումը կստանա ֆիլմի երրորդ մասը: Երկրորդ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2013թ. դեկտեմբերին, երրորդինը` 2014թ. հուլիսին, գրում է lenta.ru-ն:
Նախապես Ջեքսոնը նախատեսում էր երկմասանոց ֆիլմ նկարահանել, սակայն 2012թ. հուլիսի սկզբին ռեժիսորը որոշեց եռագրություն ստեղծել:
«Հոբբիթ. անսպասելի ճանապարհորդություն» անվանմամբ առաջին ֆիլմը էկրաններին կհայտնվի 2012թ. դեկտեմբերին:
«Հոբբիթի» գլխավոր հերոսի` Բիլբոյի դերակատարը Մարտին Ֆրիմանն է: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Իեն ՄըքՔելենը, Քեյթ Բլանշեթը, Օռլանդո Բլումը, Հյուգո Ուիվինգը, Էլայջա Վուդը, Քրիսթոֆեր Լին, Սթիվեն Ֆրայը, Էնդի Սերքիսը, Իեն Հոլմը եւ այլք: Նրանցից շատերը նկարահանվել են նաեւ Ջեքսոնի մեկ այլ` «Մատանիների տիրակալը» եռագրությունում:
«Հոբբիթի» առաջին ֆիլմը` «Հոբբիթ. անսպասելի ճանապարհորդություն» անվանմամբ, էկրաններին կհայտնվի 2012թ. դեկտեմբերին:




























