Դագեստանսկիե Օգնի քաղաքում անհայտ 4 դիմակավորված անձինք փորձել են առեջանգել «Ազատության հրապարակ» դերբենդյան շաբաթաթերթի խմբագիր` Մոհամեդ Խանմահոմեդովին:

Խանմահոմեդովի խոսքով, 4 տղամարդիկ նրան են սպասել իր  տան մոտակայքում: Երբ նա դուրս է եկել տնից, տղամարդիկ վազել են նրա ուղղությամբ եւ փորձել են բռնել: Լրագրողին նետել են գետնին, սակայն դեպքը իր վրա էր գրավել  անցորդները եւ տեղի բնակիչների ուշադրությունը, ինչի արդյունքում առեւանգիչները թողել էլ գլխավոր խմբագրին եւ հեռացել են «Լադա Պրիորա» մակնիշի մեքենայով, հայտնում է «ՌԻԱ Դագեստանան»:

Խանմահոմեդովը դեպքի կապակցությամբ ոստիկանություն է դիմել: Նա ենթադրում է, որ հարձակումը կապված է իր հրատարակչական գործունեության տեղեկատվական քաղաքականության  հետ:

Նախկինում եւս  Խանմահոմեդովի վրա բազմիցս հարձակումներ են իրագործել: