Հոլիվուդյան նշանավոր դերասան եւ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը այս շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսի փողոցներում հայտնվել է նոր monster truck-ի`մեծ անիվներով ամենագնաց բեռնատարի ղեկին:
65-ամյա դերասանը իր վրա է սեւեռել տեղացի բնակիչների ուշադրությունը, երբ կայանել է քաղաքի համար անսովոր Mercedes-Benz UNIMOG-ով: Դերասանի շուրջ են հավաքվել երկրպագուների մեծ զանգված:
Հայտնի է, որ UNIMOG մակնիշի ավտոմեքենաները կիրառվում են գերմանական բանակում: Դե իսկ Շվարցենեգերի մոտ 250 հազար դոլար արժողությամբ «ճանապարհային հրեշի» առավել փոփոխված տեսակն է:
Մեքենայի ապակիները մգեցված չեն եղել, այդ պատճառով պապարացիներին հաջողվել է լուսանկարել Շվարցենեգերին` արեւային ակնոցներով մեքենայի ղեկին:




























