Ռուս երգչուհի Ելենա Վաենգան որոշել է իր հավին եւ աքլորին անվանել  Քսենիա Սոբչակի եւ Վիկտոր Շենդերովիչի պատվին:

Այսպիսով, երգչուհու խոսքով, ամենագեղեցիկ հավին կշնորհվի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի անունը, իսկ աքլորներից մեկին` երգիծաբան Վիկտոր Շենդերովիչի անունը: Ընդ որում, թռչունները դանակից չպետք է վախենան, իր կայքում հայտնել է շանսոնի աստղը:

Հիշեցնենք, որ Վաենգային Շենդերովիչի եւ Սոբչակի հետ   գժտեցրել է Pussy Riot փանկ-խումբը: Շանսոնի աստղը իր կայքում կտրուկ կերպով քննադատել է խմբի աղջիկներին` նրանց «ոչնչություն» եւ «աղբ» անվանելով եւ խոստացել է խմել այն դատավորի առողջության համար, ով «նրանց համար պատժաչափ կխփի»: Դրանից հետո Քսենիա Սոբչակը իր թվիթերում  ծաղրել է Վաենգային, իսկ Վիկտոր Շենդերովիչը երգչուհուն դիմել է «նրա լեզվով»` ընդգծելով երգչուհու հաղորդագրության մեջ տեղ գտած ուղղագրական բազմաթիվ սխալները: