ԱՄՆ-ում խանութի տերը իր սառնարանում պատահաբար գտել է 40 տարվա հնության չեդդեր տեսակի պանիր: Պանիրը վաճառքի կհանվի հոկտեմբերին:
Ինչպես հայտնում է «Նովոլիտիկան», պանիրների խանութի` հանգստի պատրաստվող տերը` Էդվարդ Զանը, երբ կագի էր բերում իր սառնարանը եւ վերջին շարքերում հայտնաբերել է չեդդեր տեսակի պանիր, որը հնրավոր է , կհամարվի աշխարհի ամենահին պանիրներից մեկը:
Հայտնաբերված պանիրը հնարավոր է, որ պատրաստվել է 28, 34 կամ 40 տարի առաջ: Այն «դեռեւս հիշում է» Նիքսոնի նախագահությունը եւ Ապոլոն-17-ի թռիչքը:
Ցանկացողները կարող են ձեռք բերել 9 կգ-անոց քառասունամյա պանիրը եւ 55 կգ-անոց 34-ամյան:
Բացառիկ պանրի արժեքը սկսում է 1 կգ-ի համար 200 դոլարից մինչեւ 350 դոլար:




























