Իրանն ու հյուսիսային Կորեան գիտական եւ տեխնոլոգիական համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Փաստաթուղթն ստորագրվել է սեպտեմբերի 1-ին Թեհրանում, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամի ներկայությամբ, ով երկրորդ պաշտոնատար անձն է հյուսիսկորեական հիերարխիայում:
Հիշեցնենք, որ հենց Նամն էր ժամանել Թեհրան` մասնակցելու Չմիավորման շարժման գագաթնաժողովին, թեեւ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, թե Իրան կգա հենց Կիմ Չեն Ընը:
Փաստաթղթի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























