Գվինեայի տարածքում խորտակված լաստանավի անհայտ կորած ուղեւորներին փրկելու հանրավարություն չկա, հայտնում են փրկարարները:
Նրանց խոսքով, որոնումները շարունակվում են, սակայն նրանց կենդանի գտնելու հնարավորություն չկա: Ենթադրվում է, որ ջրում մնացած երեսուն ուղեւորները մահացել են, հայտնում է APF-ն:
Փայտե լաստանավը, որը ուղեւորվել էր Գվինեայի մայրաքաղաքից դեպի Կոնակրի`շաբաթ երեկոյան խորտակվել է Ատլանտյան օվկիանոսի կղզիներից մեկում: Ոստիկանության տվայլներով, լաստանավի վրա կարող էր լինել 58 մարդ (ավելի վաղ հայտնի է դարձել 45 ուղեւորի մասին): Փրկարարները ջրից հանել են 8 զոհվածների մարմինները, ընդ որում 27 ուղեւորների հաջողվել է փրկվել:
Ներկայումս վթարի արդյունքում զոհվածների ստույգ թիվը հայտնի չէ:




























