Ղրղըզստանի խորհրդարանի երեք կուսակցությունների խմբակցություններ կոալիցիա կազմելու պայմանավորվածություն են ձեռք բերել, լրագրողներին ասել է պատգամավոր Չինիբայ Թուրսունբեկովը:
Նրա խոսքով` կոալիցիա կկազմեն սոցիալ-դեմոկրատական, «Ար Նամիս» եւ «Աթա Մեկեն» կուսակցությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Ղրղըզստանի նախագահն ընդունել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Օմուրբեկ Բաբանովի հրաժարականը:




























